суббота, 20 февраля 2016 г.

Եթե...

Եթե համառ ժամանակը՝ տրված առաջ անցներ թեկուզ մի պահ,
Եթե ի հայտ գար՝ խորամանկորեն սայթաքելով ու հասնելուն պես
Կանգ կառներ հանկարծ՝ մի ակնթարթ, սահող մի վայրկյան
Ու ճանապարհին կտեսներ կանչող հայացքով օժտված հույսի մի գահ,
Ապա ժամանակն ինձ կվերցներ ու գահին բազված՝ կսլանայինք դեպի լուսին՝ գոլորշու պես:

Այն պահ, եթե մեզ կրկին տեսներ հորինված, բայց հիմա փշաքաղված լուսինը,
Գուցե հաներ իր մարմնի վրա խոցած սև փշերը,
Ու եթե լուսինս ցած՝ դեպի անցյալ նետեր իր փշերն ու քանդեր անհնարինը,
Այդժամ կկանգնեի գահի վրա ու երջանկությամբ կգոռայի,
Որ թիթեռի լուսինը էլ երբեք չի խավարի, թեկուզ և գիշերը:

Եթե հանկարծ կորցնեմ իմ ժամանակն ու նեղսրտեմ,
Այնժամ կդառնամ ես անձև…անձրև մի ցնորված
Ու անձրևի խելակորույս մեղեդին կնվագեմ,
Բայց երբեք չեմ դադարի զմայլվել ու խորհել ապշած
Եվ չեմ դառնա մոմի սրտի այրումից ծնված ծուխ՝ մոխրագունած:

Եթե քամի դառնամ, կգամ քեզ մոտ՝ իմ ժամանակ,
Ու քեզ կպատմեմ քամիների դայլայլող մի պատմություն,
Կպատմեմ կարմիր վարդիս ու արծաթե շնչառությանս մասին,
Կպատմեմ և գիշերվա հին աստղազարդ երազիս պատմությունը,
Բայց էլ չեմ ստեղծի մի նոր սցենար՝ մի նոր երազ՝ անհատակ:

Եթե հանկարծ ես ստվեր դառնամ մոխրագունած,
Կընկերանամ քո ստվերի հետ ու կքայլեմ երկյուղած:
Ես կքայլեմ ու կքողարկեմ՝ սառսուռով օժտված,
Քեզ այցի եկած ափսոսանքը՝ լուսնիս պարգևած
Եվ ստվեր կդարձնեմ քեզ՝ իմ ժամանակ ուշացած:

Բայց գիտեմ, չեմ կորցնի ես իմ ժամանակին,
Չի հեռանա ժամանակս՝ մենակ բազմած հույսի նոր գահին,
Այդ ժամ երկնային օրենքները անզոր կլինեն,
Քանզի կա մի թիթեռ ու կախենթ լույս մի անստվեր,
Իսկ ես չեմ թողնի երբեք, որ խավարի լուսինը՝ սիրուն թիթեռի:












пятница, 5 февраля 2016 г.

Մոմե մտածողություն:Պատմություն՝ իրականի մասին: Մոմ=Մարդ


  


  Երջանկություն և ՍԵՐ

    Երջանկությու՜ն, ին՞չ է նշանակում այդքան հաճելի թվացող ու բոլոր մարդկանց  ականջերը շոյող և կյանքի բազմաթիվ հարվածններին «լավ դեղամիջոց» հանդիսացող այս բառը: Լինել երջանիկ, ապրել երջանիկ կյանքով ու ապրել երջանկությունով…
  Որտեղ՞ է արդյոք թաքնված այդ երջանկությունը,  որտեղ է ապրում երջանկության տիրակալը: Ինչու՞ է նա այդչափ դաժան, քանզի բոլորին չի բաշխում իր էությունը…կամ էլ տալիս է ու անմիջապես խլում:
   Երջանկությունն այն է, երբ դու մենակ չես, երբ փորձում ես քեզ զգալ, ինչպես կատարյալ, երբ կարծում ես, թե ապահով ես ու հավատում ես, որ ոմանց հարկավոր ես:



вторник, 26 января 2016 г.

Պայքար....

,,Պայքար՚,,

Ծանոթագրություն






Այս պատմվածքը՝, որը վերնագրեցի <<Պայքար>>,  ունի իր
առանձնահատուկ ընթերցման ձևը:
   . Հարկավոր է կարդալ հնարավորինս դանդաղ և համապատասխան հոգեվիճակով, որպեսզի կարդացողին հասանելի դառնա յուրաքանչյուր  բառի <<տրամդրությունը>> ու կարողանա հաղորդվի պատմվածքի մեջ թաքնված անիրականությունը և բացակայող մարդկայինությունը:
Ձեզ հաճելի ընթերցանություն !!!
                                              Հեղինակ՝ Սյուզան !!!


                         <<Պայքար>>
  Լռություն: Մելամաղձոտ անտառի նուրբ ու թախծոտ լռություն:  Բայց այդ անտառի աներևույթ լռության մոգական հնչյունները խախտող թռչունների հուզական մեղեդի, որն իր արծաթե քողի տակ ամփոփում էր մի ողջ անտառային պատմություն:
Մթնշաղ էր:  Հզոր և խավարշտին գիշերն իր նենգ իշխանության համար էր պայքարում և չէր  ուզում ոչ  մի կերպ այն հանձնել ցերեկին: Պայքա՛ր, այո՛, պայքա՜ր, քանզի խավարի ու լույսի միաձուլության մեջ ընթանում էր խորիմաստ մի պայքար՝ առաջինը իշխանություն գրավելու համար… լույս, թե՞ խավար: Բայց այդ առեղծվածային պայքարում վերջապես հաղթեց լուսավառ  ցերեկը: Պայքարը դադարեց, իսկ արդյունքում՝  տիրեց երկկողմանի համերաշխություն: Ցերեկը և գիշերը դարձան ներդաշնակ ընկերներ:
Ահա մի փունջ խաղաղություն հանգրվանեց անտառային սահուն երկնքում: Ցերեկը՝ իր նուրբ շղարշը տարածեց և լույս սփռեց: Արթնացան ամենքը՝ իրենց անրջային և մեղմօրոր քնից: Հզոր ջրվեժը՝ իր ահռելի ու անլռելի ուժգնությամբ գահավիժում էր դեպի խոր անդունդը՝ ինչպես երջանկությունից խելագարված մի մարդ:  Փոքրիկ առվակն ուրախ  քրքիջով՝ իր մոտ բուսնած և իրենից սնվող ծաղիկներին, խոտերին ու ծառերին պատմում էր զվարճալի անտառային մի արկած: Վերջիններս՝ մեծ հետաքրքրությամբ լսում էին և ավելացնում իրենց հերթական զավեշտալի պատմությունը:
Արդեն վաղուց արթնացել էին նաև անտառի բոլոր բնակիչները, որոնք ուրախ և զվարթ տրամադրությամբ զինվելով՝ դուրս էին եկել իրենց ապաստաններից, որպեսզի խաղան, կամ էլ զբոսնեն:
    Այդ անտառը սովորական անտառ չէր: Այն ոչ իրական, սակայն  ցանկալի բացառիկ մի երևույթ էր: Այնտեղ չկար չարություն, չկար թշնամություն և չկա՛ր նախանձ:Անտառում բոլորը բարի էին և սիրում էին միմյանց: Անտառում ապրում էին ամեն տեսակի կենդանիներ: Այ՛ո, ամեն-ամեն տեսակի կենդանիներ: Այստեղ՝ գայլը, եղնիկը, վագրը, լուսանն ու նապաստակը, ինչպես նաև բոլոր մնացյալ  թույլ և ուժեղ կենդանիները համարվում էին լավագույն ընկերներ: Բոլորը միմյանց կարեկցում և սատար էին կանգնում: Նյանց համար յուրաքանչյուր կյանքի հարված, յուրաքանչյուր դժվարություն վաղանցուկ էր, քանզի ամենքը շրջապատված էր կատարյալ ընկերությամբ…
   Կրկին մի գեղեցիկ ու բարի օր էր  հյուրընկալել մեր անտառին: Ամեն բան կրկին  բարի էր ու անթերի: Անտառի բնակիչներից  և անտառային այս կամ այն իրադարձություններից ուզում եմ հիշատակել մի պատմություն:

Անըստգյուտ  այս անտառի գրեթե կենտրոնումիսկ ավելի ստույգ՝ կենտրոնում բուսնած հսկա բարդենուց դեպի ձախ՝ գտնվում էր եղնիկների ապաստանըԱյդտեղ ապրում էր չարաճճի մի եղնիկ՝ իր ծնողների հետ միասին
Բայց մի օր անտառի այդ նրբությունն ու գեղեցկությունը հիմնահատակ ավիրվեց, երբ հայտնվեց մարդկային ոտնահետք: Մի մարդ, ով որսորդ էր և բազմիցս անգամ՝ իր դաժան գործիքով, խլել էր խեղճ կենդանիների ու թռչունների անմեղ ու պայծառ կյանքեր:  Եվ այժմ այդ անխիղճը եկել ու իր նենգ հրացանի ձայներն էր արձակումՆա եկել ու փորձում էր ոչնչացնել անտառային երանելի անդորրն ու այն վերածել քաոսիՆա ուզում էր չարությանդաժանության և թշնամության խոր հետք թողել և անվերադարձելին պարգևել
  Այդ մասին տեղեկացել էին անտառի բոլոր բնակիչներըԱմենուրեք ահ ու սարսափ էր տարածվել առաջին անգամՈչ ոք չէր հասկանումթե ինչի՞ է այդ արարածը նրանց ուզում վերացնելԻնչի  համար է նա՝ այդ մարդըփորձում վերացնել նրանց ներդաշնակ ու անըստգյուտ անտառըՀարցերորոնց պատասխանները  չգիտեր ո՛չ արևըո՛չ ջրվեժըո՛չ բույսերը և ո՛չ էլ անտառային բնակիչներըԱմեն ոք պատսպարվել էր,կարծես ոչ ոք այդտեղ չկար ու չի եղելմիայն խեղճ անտառմի ահարկու մարդ-արարածհողին դաջված մարդկային մույկերի  ծանր հարվածներսահուն երկնքի անդորրը խախտող կրակոցներ ու մի մեծ արև
  Բոլոր կենդանիներն իրենց զավակներին արգելել էին դուրս գալ թաքստոցիցԲայց այդ եղնիկըայդ չարաճճինա՜խ այդ մինուճար զավակը.... Նա դուրս վազեց՝ վտանգի մասին չմտածելով և վտանգը անգամ չհասկանալովԲայց նա մեղավոր չէրքանզի այսքան ժամանակ նա վտանգ չէր տեսել ու չգիտերթե ինչ է նշանակումՆա ոչինչ չէր հասկանում:Նա վազում էր ու զմայլվում անտառային գեղեցկությամբ: Բարկ արևը փորձում էր զգուշացնել, փորձում էր կանխել, բայց….Եղնիկը փախել էր, իր ծնողներին  նա չէր լսել: Վերջիններս՝ փորձում էին փնտրել իրենց միակին, սակայն թաքստոցից չէին համարձակվում դուրս գալ: Ավելի ճիշտ՝ նրանք կարծում էին, թե փոքրիկ եղնիկը թաքնված է մի անկյունում:
  Լսվեց եղնիկի հրճվանք արտահայտող մի բառաչյուն:  Այդ նուրբ եղնիկային ձայնը, ավա՜ղ, չվրիպեց  չար որսորդի ականջներից: Գնդակը՝ քամու հետ կռիվ բռնելով, խորացավ հողի մեջ և շա՜տ  ցավեցրեց փափուկ հողի նուրբ սիրտը:  Առաջին գնդակից եղնիկը կարծես փրկվեց: Նա գրեթե սկսեց հասկանալ իրեն սպառնող սարսափն ու ցավը: Եղնիկը սկսեց վազե՜լ, վազե՜լ…վազել՝ իր ողջ զորությամբ, վազել ու հասնել իր ծնողներին: Նա հասկացել էր իր սխալը և իր իսկ մարմնի  վրա զգում էր վտանգի դառը համը: Ավա՜ղ այդ վտանգը մոտ էր, սակայն եղնիկը հեռու էր իր ծնողներից: Դաժան մարդ-արարածն իր նենգ հրացանը պարզած՝ վազում էր եղնիկի հետևից և գնդակներ արձակում:Եղնիկը զղջում էր, նա այլևս ուժ չուներ՝ վազելու ու դիմակայելու համար: Նա փոքր էր, հոգնել էր...մարդկային  հրացանից  արձակած գնդակների ու խեղճ կենդանու համառ պայքարում՝ թույլ եղնիկը կարծես պարտվում էր: Այդ ճակատագրական ու տաղտկալի հրացանային սև գնդակներից մեկը…ա՜խ այդ մեկը…այն…չվրիպեց: Սուլեց երկնքում, հասավ եղնիկին և մխրճվեց նրա նուրբ ու քնքուշ մարմնի մեջ:  Եղնիկը կարծես իր վերջին ճիչն արձակեց ու տապալվեց գետնին՝ առվակից հեռու՝ բլուրի տակ, բայց և այնպես արդար ու ոսկեփայլ արեգակի ճառագայթները հասցրել էին մի քանի անդարձելի վայրկյանով կուրացնել որսորդի աչքերը, և որսորդը չկարողացավ տեսնել գնդակի թռիչքի ուղղությունը: Այդ ստոր մարդը մի պահ շուրջը նայեց և ոչինչ չգտնելով ու զայրացած փնթփնթալով՝ ազատեց իր տհաճ ներկայությունը՝ բարի  անտառից:Ամեն ինչ մռայլ և ողբերգական էր դարձել: Նա, ով տեսել էր այդ ամենը, ցավո՜ք , չէր կարող օգնել խեղճին, քանզի նրանց տրված չէր տեղից շարժվելու հնարավորությունը: Բայց դա հիմա այդքան էլ կարևոր չէր…եղնիկը, այդ ոչինչ չհասկացող փոքրիկը, նրա վերքը, տապալումը, սպառնող մահը….
Ոչ ոք չկար, որ օգներ նրան: Նա տառապում էր, լալիս էր, զղջում էր, բայց արդեն շա՜տ ուշ էր: Եղնիկը ցավից բացի չէր զգում ոչինչ: Նա մեռնում էր: Ա՜խ այդ բարի եղնիկը….Նրա աչքերն այնքան խորիմաստ ու տխուր էին, այնքան սև և անմահական փայլով օժտված, ինչպես գիշերային հրաշակերտ գեղեցկությունը: Արյո՜ւն, անմեղ ու բոսոր արյուն, որ լճանում էր եղնիկի շուրջը ու ներկում չոր խոտը,և մահացու վերքի մեջ մխրճված չարաբաստիկ սև մի գնդակ: Եղնիկը դեռ շնչում էր….
Մթնեց: Կրկին ցերեկը իր իշխանությունը հանձնեց գիշերվան: Գիշերային ու առեղծվածային կախարդուհին իր սև զգեստը տարածեց ամենուր և ծածկեց ամեն ինչ,միայն երկու առկայծող ու տառապող աչքեր:

 Քիչ անց սև երկնակամարը  ճեղքեցին և իրենց երանելի դիրքերը զբաղեցրին սեթևեթող աստղերըիսկ հետո՝ իր հմայքը տարածեց հպարտ լուսինըբայց այդ սև երկնքի անզուգական փայլով պճնված պչրվող լուսատուները անզոր էին  մեղմացնել մեռնող եղնիկի անթափանց ցավը:  Ողբում էին ամենքըբայց ոչինչ  չէին կարող անել,իսկ անտառային բնակիչները դեռ թաքնված էինՆրանք ոչինչ չգիտեյինՑուրտ էր,իսկ մեռնող եղնիկն ուներ երկու անցանկալի քույր-հյուրեր՝ սովն ու ծարավը,որոնք ավելի էին ծանրացնում խեղճի վիճակըՆրա ականջին էր հասնում մոտակա շրջանում գտնվող առվակի սառը շունչն ու  գիերային մեղմ քրքիջըբայց եղնիկը ոչ մի ուժ և հնարավորություն չուներ՝ շարժվելուհասնելու և ծարավը հագեցնելու համար:Բայց կյանքն այդքան դաժան չէր գտնվել այդ միակ եղնիկի հանդեպ: Հանկարծ երկնակամարը ճեղքվեց և երևաց զիգզակաձև մի լույս, ապա՝ որոտ լսվեց, փչեց քամու արծաթե մի շունչ, իսկ հետո՝ սառը և կրկին արծաթե արձրևային կաթիլներ: Եղնիկը գոյատևելու և մեծ հույսի հաճելի բույրը զգաց: Նա  իր անկարող բերանը հազիվ բացեց ու մի քանի թաց կաթիլ կուլ տվեց՝ մի քիչ մեղմացնելով ծարավը: Այդ հրաշք անձրևը,որը կարծես Աստծո կողմից ուղարկված լիներ, հույս պարգևեց և կյանքի ու մահու դեմ պայքարելու բարի մի բերկրանք նա զգաց՝ իր մարմնի վրա: Անձրևի արծաթե կաթիլների սառը հարվածներորոնք կուտակվում և մաքրում էին արյունըԱյժմ եղնիկի ցավը փոքր-ինչ մեղմել էրՆրա քթի տակ թաց և թարմ խոտի բույրն էրԿանաչ խոտի՝ այրունից մաքրվածԱյսպես՝ բարի եղնիկը մի կերպ իր քաղցն էլ հաղթահարեցԱհա գիշերը վերջապես հոգնեց իր պաշտոնից և այն կրկին հանձնեց ցերեկինՆորից լույս,նորից բարությունբայց և նորից դատարկությունՈչ մի կենդանի շունչ դեռ չէր համարձակվում դուրս գալ իր թաքստոցիցԵղնիկի վերքից շառաչող արյունը վաղուց արդեն դադարել էրիսկ գիշերը՝ հզոր անձրևը այնքան նուրբբայց և նաև այնքան ուժգին էր հարվածել խեղճ եղնիկի վիրավոր մարմնինոր նրա վերքի մեջ գտնվող հրացանի գնդակը դուրս էր շպրտվել այդ նրբության մարմնից:Հրա՜շքբարությո՜ւն,խաղաղությո՜ւն
Եղնիկը ոտքի ելավմի քանի ժամ հազիվ քարշ գալով՝ նա հասավ իրենց ապաստան,տեսավ ծնողներինամուր գրկեց նրանց և կարծես մոռացավ իր խոր ցավի մասին:

       Եղնիկի ծնողները շա՜տ  էին բարկացել ու վախեցելսակայն նրանք՝ իրենց            քնքշությամբ բժկեցին մինուճարինԵղնիկն ապրեց ու կապրի դեռ երկա՜ր տարիների բովումՆա շա՜տ ու շատ դասեր քաղեց:




ՎԵՐՋ
Հարցեր(կարևոր)

1)   Արդյո՞ք դուք կարողացաք բացահայտել գաղտնիքը: Ին՞չ կապ կար կենդանու ու մարդու միջև: Ինչ՞ի միայն մեկ մարդ, թաքստոց, մեկ եղնիկ ու մնացյալ կենդանիները՝ որպես երկրորդական:
2)   Դուրս գրել այն նախադասությունը,որը ձեզ ստիպեց ՄՏԱԾԵԼ!!

Հակափաստարկ


Երազանքների ոտնահետքերով,
կամ ուղղակի

երկու ճանապարհների բախում:
                      
 
երազանքներն ու ցանկությունները անհրաժեշտ են, որպեսզի կյանքը մշտապես շարժման մեջ գտնվի:
             Սեմուիլ Ջոնսոն/անգլիացի մեծ գրող:
     
Այս չքնաղ աշխարհի տարբեր վայրերում՝ մութ կամ լուսավոր, նեղ կամ լայն անկյուններում ծվարած, կամ էլ իշխանություն հաստատած յուրաքանաչյուր կենդանի շունչ ունի իր երազանքը:
Չզարմանա՛ք...  այո, ես նշեցի կենդանի շունչ, այսինքն նկատի ունեցա ոչ միայն մարդուն...Կենդանի շու՛նչ, որի մեջ ներառվում են բոլոր կենդանի օրգանիզմները:
Այս աշխարհում միայն մարդը չէ, որ կարող է մտածել ու երազել: Մարդիկ պնդում են հակառակը, սակայն ես ունեմ իմ սեփական կարծիքը:
          
Յուրաքանչյուր կենդանի՝ մեծ կամ փոքր, նույնիսկ ամենահասարակ ու մարդկանց կոշիկների հարվածը ստացող և կյանքից հեռացող թշվառ մրջյունը ևս կարող է մտածել, ունի իր երազանքները, նպատակները  և յուրովի է կերտում իր կյանքը: Միակ տարբերությունը կայանում է նրանում, որ կենդանիններն ու թռչունները խոսում են ոչ մարդկային լեզվով, այլ խոսում են իրենց հատուկ լեզուներով.
մրջյունը խոսում է մրջներենով,
փիսիկը խոսում է կատվերենով,
թռչնակը խոսում է թռչներենով...նրանց լեզուները մենք երբեք չենք կարող հասկանալ և դրա հետևանքով մարդկության մեջ ծնվել է ոչ իրական մտածողություն:..../Իսկ մի գուցե գիտությունը այնքան զարգանա, որ մի օր այդ անհնարինը դառնա հնարավոր...Ո՞վ իմանա...:/

Մենք նայում ենք օրինակ փիսիկի դիմագծերին:Եթե ուշադիր նայենք,կտեսնենք,որ ամեն օր այն փոփոխվում է, ինչպես մարդունը՝ կախված տրամադրությունից:
Դա նշանակում է, որ փիսիկը մտածում է, ունի իր հոգսերը...Նա երազում է…
Բայց ոչ ոք չգիտի թե ինչի կամ ում մասին է երազում ու մտածում: Այդ մասին կարող են միայն իմանալ նրա փիսիկ-ընկերները , ընտանիքը, ծնողները…

         Ինձ համար գոյություն ունի երազանքների թագավորություն, որտեղ ապրում են բոլոր երազանքները:
Երազանքները նույնպես ունեն իրենց երազանքները:

  •   Ամեն մի երազանք երազում է գտնել իր տիրոջը:
  •  Ամեն մի կենդանի շունչ երազում է գտնել իր երազանքին:
Եվ այն երջանիկ օրը, երբ տերն ու երազանքը հանդիպում են իրար՝ նույն ճանապարհին, տիրում է երկկողմանի երջանկություն:
  •  Երազանքը այլևս միայնակ չի լինում: Նա գտնում է իր տիրոջը՝ արժանի տիրոջը:  Տերը  երջանիկ է լինում, որ գտել է իր երազանքին:
Ամեն մի երազանք անհամբեր է սպասում իր և իր արժանի տիրոջ ճանապարհների բախմանը...

ՈՒզում եմ մի փոքր խոսել իմ երազանքների մասին.

Այնքա՜ն շատ և մեծ են իմ երազանքները...
Ես ամեն օր երազում եմ իմ երազանքների մասին: Իմ բոլոր երազանքներին ես անուն եմ դրել...
Ես այնքան եմ ձգտել ու մտածել իմ երազանքների մասին, որ մի օր հայտնվեցի երազանքների թագավորությունում:

Ես սիրում են հավաքել տարբեր անպետք ու պիտանի բանալիների հավաքածուներ:

Մի գեղեցիկ և արևոտ օր, ես վերցրեցի իմ բանալիները, որոշեցի գնալ անտառ զբոսնելու և փորձել բանալիներով պատրաստել որևէ դեկորատիվ իր:
Քայլելով ՝մտածում էի ու մտածում...






Ես չնկատեցի, թե ինչպես խորացա անտառում: Երբ աչքերս բարձրացրեցի, տեսա կանաչ մարգագետին, որտեղ հազիվ նկատելի իրենց նուրբ գլխիկներն էին բարձրացրել քնքուշ ու հրաշք ծաղիկները, որոնք կարծես նկարչի վրձնի ստեղծագործություններ լինեին՝ կանաչի մեջ:
Իսկ ավելի հեռվում գտնվում էին վեց կարմիր և մեկ ոսկեգույն դռներ, որոնց միջև  հեռավորությունը մոտ երկու մետր էր: Դրանցից յուրաքանաչյուրի վրա գրված էր մեկից –յոթ թվանշանները՝ հերթականությամբ  ու ամրացված էր հետևյալ ցուցանակը<<երազանքների բանալի>>
Դռները շատ զարմանալի տեսք ունեին:
Ես շատ զարմացա և ինքս ինձ ասացի.
<Ին՝չ հետաքրքիր է, մի գուցե փորձեմ, հերթով իմ ձեռքում եղած բանալիներով բացել դռները…>>
Իմ ձեռքում կար ինը բանալի: Սկսեցի փորձել բացել առաջին դուռը՝ առաջին բանալիով…չստացվեց…Երկրորդ բանալիով նույնպես չստացվեց: Հանեցի ևս վեց  բանալի, բայց ապարդյուն:
Հույսս կորցրեցի, բայց այնուամենայնիվ փորձեցի նաև իններորդ բանալին:
Հենց այդ պահին դուռը բացվեց և արագ փակվեց ու էլ ոչ մի կերպ չբացվեց: Նույն կերպ եղավ նաև երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ դռների հետ: Նրանք բացվում էին և անմիջապես փակվում էին:
Երբ փորձեցի բացել վեցերորդ դուռը, հանկարծ մի կոպիտ և սարսափ տարածող ձայն ինձ ասաց.
<Չքվի՛ր այստեղից և շարժվիր առաջ, արա՛գ, անհետացի՛ր, սա քո տեղը չէ:>
Ես վախեցած ու զարմացած փորձեցի բացել  յոթերորդ դուռը:
Հանկարծ մի աստվածային ուժ ինձ ներս քաշեց ու մի նուրբ ու հաճելի ձայն ինձ ասաց.
<ներս արի հարազատս, սա է քո տեղը...>

Ես ապշեցի...Ես հայտնվել էի երազանքների թագավորությունում: Ես ծանոթացա իմ երազանքների հետ: Եվ գտնելով իմ երազանքները, վերադարձա տուն:




Ես այժմ ունեմ նոր ու ավելի մեծ երազանքներ ու հավատում եմ, որ մի օր դրանք ևս կկատարվեն:
Երազում եմ, որ կյանքում գտնեմ  իմ տեղն ու դերը, զբաղվեմ իմ սիրած աշխատանքով, շրջապատված լինեմ անկեղծ ու բարի մարդկանցով և ամենակարևորը երազում եմ, որ աշխարհում ամենուրեք տիրեն երջանկությունը, արդարությունը, անկեղծությունը և բարությունը: Թո՛ղ տապալվի չարությունը:
Ես սովորեցի տեսնել այն ուժերը, որոնք գոյություն ունեն և որոնք անտեսանելի են չար և կեղծավոր մարդու աչքերին…

Եղի՛ր արժանի մարդ, որ քո երազանքը գտնի քեզ ու չսխալվի և չհեռանա քեզանից: Եղի՛ր անկեղծ ու դարձի՛ր կեղծավորության թշնամի՝ հանուն մեր բարի ու առեղծվածային տենչանքներով տոգորված կյանքի:

Հույս, որ ծնվում է հավերժ....



Հույս, որ ծնվում է հավերժ:  

Ինչ որ մի տեղ…մթության գրկում
Լսվում էր օտար մի ճռռոց՝ միայնակ դռան,
Կամաց-կամաց բացվում
Ու խանգարում անդորրը՝ մեռած լռության:

Ամեն ինչ դարձել էր մթության գերին
Միայն հառաչում է դռնակը հոգնած,
Ամեն ինչ մռայլ էր ու անմեկին,
Իսկ վերևում՝ առեղծվածային աստղերն էին ապշած:

Ինչ-որ մի բան, անհայտ մի ցասում
Շուտով ավարտվող շքեղ մի հանդիսություն,
Անծանոթ մի հայացք և նուրբ շռայլում
Ու ծնված երազի իրական հայտնություն:
           
II

Ճռռում էր դուռը ու հանդարտ բացվում,
Կարծես բերում է իր հետ մի լույս՝ ցնորված
Լույսի ցնորքը դառնում իրական ու քողարկում
Մեռած լռության ու մթության լռությունը հոգնած:

Ճռռում է դուռը ու արթնացնում
Հորինված աշխարհի ոգիներին մոլորված,
Եվ հետո՝ իր թեթև հառաչանքով լուսավորում
Տառապած ոգիների ճանապարհը կորցրած:

Բացվում է դուռը՝ մեղմիվ, մելամաղձոտ
Իսկ քամու արծաթե շունչը՝ բեկվում մթության երազում
Ու քողարկում փշոտ
Մեռած լռության ու մթության մեղեդին՝ հորինված երազում:

Բացվեց դուռը ահա ամբողջովին
Ճռռոցը՝ դադարեց:
Դռնից ներխուժեց լքված լույս մի անրջային
Եվ մթությունն ու լռությունը քողարկեց հիմնովին:

               
III

Անծանոթ մի ստվեր,օտար մի ուրվական
Պոկվեց մթությունից ու նոր աշխարհ անցավ.
Իր հետ տարավ մնացորդը մթության
Ու հավերժ ծվող հույսով բերկրեցավ:
          
IV

Ամեն ինչ դարձավ կատարյալ լուսավոր,
Ամեն ինչ դարձավ և այնքան բարի
Կորավ մռայլությունը աշխարհի հանցավոր
Ու կյանքը դարձավ նույնքան մատչելի:

Բանաստեղծության հեղինակ՝ Սյուզան /թիթեռ/